ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Կառավարությունը հավանություն տվեց ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցվել նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցվել նախագծին
13.12.2018 | 23:43

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցելու նախագծին, որը կառավարություն էր բերել Կրթության և գիտության նախարարությունը։ «Նախագծով առաջարկվում է, այս տարի 112 ուսանողի, որոնք ունեն երկու և ավելի երեխա հատկացնել վարձավճարի փոխհատուցում, և շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, պատերազմի ժամանակ անցկացրել են մարտական հերթապահություն, տրամադրել 20 տոկոս զեղչ», - ասաց նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ բուհերի մեծ մասը 30 տոկոս զեղչ տրամադրում է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, և իրենք ավելացնում են 20 տոկոսը, որ նրանց վարձի զեղչված մասը դառնա 50 տոկոս։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ